Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Համաժողով. Ընտանեկան բռնության հիմնախնդիրը

Համաժողով. Ընտանեկան բռնության հիմնախնդիրը

Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում Կանանց իրավունքների կենտրոն ոչ կառավարական կազմակերպությունը (ԿԻԿ) կանցկացնի համաժողով` նվիրված ընտանեկան բռնության հիմնախնդրին Հայաստանում:

 

Համաժողովի նպատակն է` ներկայացնել Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության առկա իրավիճակը և ԿԻԿ-ի գործունեությունը բռնության կանխարգելման ոլորտում, ինչպես նաև հրավիրել հասարակության և պետական մարմինների ուշադրությունը ընտանեկան բռնության հիմնախնդրին` խթանելով ձեռնարկել հիմնախնդրի վերաբերյալ որոշակի և կտրուկ քայլեր:

 

Համաժողովին մասնակցելու են Կանանց իրավունքների կենտրոնի, ինչպես Երևանի, այնպես էլ մարզային մասնաճյուղերի աշխատակազմը և կամավորները, տեղական ՀԿ-ները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, արդարադատություն իրականացնող մարմինների ներկայացուցիչներ և այլոք:

 

Համաժողովի շրջանակներում կներկայացվի «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» ցանցը և նրա գործունեությունը :

 

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ